Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպորտային վաշտի սահմանափակումների շրջանակը կնեղանա շուտով՝ պաշտպանության նախարարության հետ քննարկումների մեջ ենք. ԿԳՄՍ նախարար

Մարզիկները՝ մասնավորապես բռնցքամարտիկները, դժգոհում են, որ, օրինակ, դառնալով Հայաստանի չեմպիոն, գտնվելով լավ մարզավիճակում՝ շատ հաճախ իրենց սպորտային կարիերան չեն շարունակում՝ 2 տարի բանակում ծառայելու պատճառով, քանի որ այդ ընթացքում կորցնում են իրենց մարզավիճակը։ Այս առնչությամբ ի՞նչ է արվում։ Այսօր՝ ապրիլի 15-ին, Civic.am-ը նաև այս հարցն ուղղեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ 

«Գոյություն ունի տարկետման տրամադրման կարգ, գոյություն ունի սպորտային վաշտում ընդգրկելու կարգ»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարը։ Իսկ մեր դիտարկմանը՝ սպորտային վաշտում սահմանափակ մարզիկներ կարող են ընդգրկվել, նշեց. «Ցանկացած կարգ ինչ-որ չափանիշներ է սահմանում, և նրանք, ովքեր դուրս են մնում այդ չափանիշներից, իրենց համար սահմանափակ է, իսկ նրանց համար, ովքեր կարգին համապատասխանում են՝ գոհ ու երջանիկ են։ Հիմա մենք պաշտպանության նախարարության հետ քննարկումների մեջ ենք, որպեսզի այդ սահմանափակումները որոշակի բացենք՝ որոշակի խմբագրումներ ենք անում, և շուտով դա կլինի։ Լավագույն մարզիկները երբեք խնդիր չեն ունեցել, կարող է մի մաս կա, որ ուզենար՝ ինքն էլ օգտվեր, որովհետև այսօր ինքը արդյունք չունի, բայց վաղը կունենա. մենք այդ ամենը հասկանում ենք»։  

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում