Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի հավաքականում. նա ստացել է հայկական անձնագիր

Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի հավաքականում. նա ստացել է հայկական անձնագիր
Սպորտ
19:48, 08 апрель 2023
Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է ՀՀ անձնագիր ու հանդես կգա Հայաստանի հավաքականում:

«Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիր և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այդ պահին»,- «Metaratings»-ին ասել է Բագրինցևը: