Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդներին կարգելվի պատվանդանին բարձրանալ իրենց պետությունների դրոշներով

Ծանրորդներին կարգելվի պատվանդանին բարձրանալ իրենց պետությունների դրոշներով
Սպորտ
14:50, 05 май 2023
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կարգելի կազմակերպության հովանու ներքո հանդես եկող մարզիկներին մրցանակաբաշխության արարողությանը դուրս գալ իրենց պետությունների դրոշներով, հայտնում է Inside the Games-ը։

Որոշումը կապված է ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ այրվել էր Ադրբեջանի դրոշը։

«Մենք սպորտ ենք, մենք ներկայացնում ենք խաղաղություն, ոչ թե պայքար և վեճեր այն մասին, թե ով է լավագույնը: Մենք չենք ցանկանում, որ մարզիկները փոքր պատվանդանին փորձեն միմյանց դիմաց առաջ մղել իրենց դրոշները. դա սպորտ չէ»,- ասել է IWF-ի ղեկավար Մոհամեդ Ջալուդը: