Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու, նրանք մրցապայքարում լուրջ շանսեր չունեին, բայց երեկվա միջադեպի շնորհիվ «միավորներ» հավաքեցին ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու, նրանք մրցապայքարում լուրջ շանսեր չունեին, բայց երեկվա միջադեպի շնորհիվ «միավորներ» հավաքեցին ընդդեմ Հայաստանի
Սպորտ
10:57, 15 апрель 2023
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդուգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»։