Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ

Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ
Սպորտ
16:26, 18 апрель 2023
Բրիտանացի լրագրող, Inside the games կայքի թղթակից Բրայան Օլիվերը, որը երկար տարիներ լուսաբանել է ծանրամարտի տարբեր մրցաշարեր, բարձր է գնահատում Երևանում ընթացող  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և համեմատական անցկացնում Օլիմպիական խաղերի հետ։  

«Մարզահամալիրի լուսավորությունը համապատասխանում է բարձր ստանդարտների՝ Օլիմպիական խաղերի շատ բարձր ստանդարտին: Ամեն ինչ զարմացնող էր։ Դուք կարող եք հիշել դրոշն այրելու միջադեպի մասին, սակայն դա մրցույթի մաս չէր կազմում։ Մրցույթի մեկնարկից երկու օր անց ամեն ինչ շատ լավ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Օլիվերը:

Նա շեշտեց, որ թեպետ առաջին անգամն է Հայաստանում, բայց տպավորված է հայկական լեռներով և, գուցե, առաջիկայում ընտանիքի հետ ևս մեկ այցելություն կատարի Հայաստան, քանի որ առաջնության ընթացքում շատ ժամանակ չի ունենում շրջագայելու համար։