Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիկ Կճոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին․ բռնցքամարտի պատանիների ԵԱ. տեսանյութ

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ է դրսևորել ու պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչ Ասլանլի Կանանին։

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխել է մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ 5։0 հաշվով։