Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համեստ Աֆրիկյանը բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել

Համեստ Աֆրիկյանը բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել
Սպորտ
17:27, 20 август 2022
Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին ասված է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

«Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ՝ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակից բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածներն ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին մեզ»,- նշված է գրառման մեջ։