Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ են ընթանում․ հնարավոր է, որ Տիկնիզյանը տեղափոխվի գերմանական «Վերդեր»

Բանակցություններ են ընթանում․ հնարավոր է, որ Տիկնիզյանը տեղափոխվի գերմանական «Վերդեր»
Սպորտ
18:04, 10 август 2023
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը գերմանական «Վերդեր»։

Ավելի վաղ մոսկովյան ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը հաստատել էր Բրեմենի «Վերդերի» հետ բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։

«Տիկնիզյանի հնարավոր տեղափոխության հարցին մարզական տնօրենը պատասխանել է։ Բանակցություններն ընթանում են։ Հենց ակումբները պայմանավորվեն, մենք առաջ ենք շարժվելու։ Մինչ այդ Նաիրը պատրաստվում է հաջորդ տուրի կարևոր հանդիպմանը»,- РБ Спорт-ին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալը։