Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա
Աշխարհ
19:44, 03 январь 2024
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, կայցելի Թուրքիա՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների վերջին սրման ֆոնին, հայտնում է teletrader.com-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր հաջորդ շաբաթ Իսրայել այցը հետաձգելու իր որոշման մասին։ Ֆիդանն այսօր նշել է, որ Բլինքենը հրավիրվել է Թուրքիա որպես իր «հյուր»։


Անահիտ Խաչատրյան