Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Իսրայելի

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Իսրայելի
Աշխարհ
17:37, 26 январь 2024
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն՝ հրապարակելով Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի վերաբերյալ որոշումը՝ Ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի մասին կոնվենցիայի հնարավոր խախտման վերաբերյալ։

«Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու բոլոր գործողությունները, որոնք մտնում են ցեղասպանության կոնվենցիայի տակ», - ասել է նա։

Ինչպես հայտնում է The New York Times-ը, Իսրայելը նաև պետք է թույլ տա ավելի շատ մարդասիրական օգնություն մտցնել Գազայի հատված։

Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի լսումների ժամանակ Դոնոհյուն կարդացել է «իսրայելական առաջնորդների որոշ սադրիչ հայտարարություններ» Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողության վերաբերյալ: Մասնավորապես, նա մեջբերել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքերը, որը հայտարարելել է, որ զինվորականները կռվում են «մարդանման կենդանիների դեմ»։
 
Նշենք, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազարի: