Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Աշխարհ
14:56, 05 февраль 2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

Ղազախստանի նախագահի «Ղազախստանի Հանրապետության կառավարության մասին» հրամանագրում, որի առաջին կետը կառավարության հրաժարականի ընդունումն է, ասվում է, որ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրված են Սկլյար Ռոման Վասիլևիչի վրա։

Նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի հաստատումը։