Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուկրաինայի գոյությունը» սպառնալիքի տակ է. Պենտագոնի ղեկավար

«Ուկրաինայի գոյությունը» սպառնալիքի տակ է. Պենտագոնի ղեկավար
Աշխարհ
13:36, 20 март 2024
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ «Ուկրաինայի գոյությունը» սպառնալիքի տակ է։ Նա վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները կապահովեն ռազմական օգնության և զինամթերքի ներհոսքը Կիև։

«Այսօր Ուկրաինայի գոյությունը սպառնալիքի տակ է։ Եվ Ամերիկայի անվտանգությունն է սպառնալիքի տակ:

Նրանք չեն կարող կորցնել մեկ օր, և մենք չենք կարող կորցնել մեկ օր»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Գերմանիայի «Ռամշտեյն» բազայում Ուկրաինայի պաշտպանության  հարցերով  կոնտակտային  խմբի  նիստից  հետո  կայացած  մամուլի ասուլիսում,  փոխանցում է  ՏԱՍՍ-ը։

Օսթինի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հետևում է տեղի ունեցողին»։ «Սա Ուկրաինայի համար գոյատևման և ինքնիշխանության խնդիր է: Իսկ Ամերիկայի համար սա պատվի ու անվտանգության հարց է»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։