Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը պետք է պարտվի. դա կենաց-մահու հարց է ժողովրդավարական աշխարհի համար». Զելենսկի

«Պուտինը պետք է պարտվի. դա կենաց-մահու հարց է ժողովրդավարական աշխարհի համար». Զելենսկի
Աշխարհ
10:42, 21 март 2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պարտվի. դա կենաց-մահու հարց է ժողովրդավարական աշխարհի համար, իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «լավ հեռանկար կունենա գալիք սերնդի համար»։
«Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների նկատմամբ, պետք է լինենք հեռահար, որպեսզի հաղթենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ամրության վերաբերյալ կասկածները օգնեն այս խելագարին»,- ասել է Զելենսկին։ 

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է նաև, որ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

«Ես երախտապարտ եմ Ամերիկային մեր պետությանը և մարդկանց աջակցելու համար, և կենսականորեն կարևոր է, որ ամերիկյան առաջնորդությունը ամուր մնա միջազգային իրավակարգի պաշտպանության գործում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։