Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը կմահանա. նա չի դիմանա Ուկրաինայի դեմ երկարատև պատերազմին». Զելենսկի

«Պուտինը կմահանա. նա չի դիմանա Ուկրաինայի դեմ երկարատև պատերազմին». Զելենսկի
Ռուսաստան
12:11, 01 август 2023
 Վլադիմիր Պուտինը չի դիմանա, որպեսզի երկար ժամանակ պատերազմի Ուկրաինայի դեմ: Այս մասին բրազիլական GloboNews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարո՞ղ է կրկնել Սիրիայի ճակատագիրը, որտեղ Ռուսաստանը գրեթե 30 տարի «պրոքսի պատերազմ» է վարում, Զելենսկին ասել է հետևյալը. «Պուտինն այդքան չի ապրի։ Այն տեմպերով, որով նա կռվում է մեզ հետ, նա չի կռվել Սիրիայում։ <...> Նա չի դիմանա։ Նա 30 տարի չի ապրի, կմահանա, սա միանգամայն հասկանալի է։ Բայց նա նույնիսկ 10 տարի չի դիմանա։ Նա այլևս նույն գործիչը չէ» (մեջբերումը The Moscow Times-ից): 

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմաճակատ է նետված ամբողջ ռուսական բանակը, սակայն նրա ողնաշարն արդեն ոչնչացվել է։ Այժմ, կարծում է Զելենսկին, Կրեմլին անհրաժեշտ է դադար, որպեսզի ռեսուրսներ կուտակի և քաղաքական աջակցություն ստանա «գոնե ինչ-որ տեղ աշխարհում»։ Նա խոստացել է, որ Կիևը դա թույլ չի տա։ «Ուկրաինան կգործի: <…> Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան այնքան ուժեղ, որքան լայնամասշտաբ պատերազմի սկզբում էին»,- ասել է Զելենսկին։