Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում ահաբեկչությունը ծրագրված և կանխամտածված սադրանք է՝ Պուտինի հրահանգով. Ուկրաինայի հետախուզություն

Մոսկվայում ահաբեկչությունը ծրագրված և կանխամտածված սադրանք է՝ Պուտինի հրահանգով. Ուկրաինայի հետախուզություն
Աշխարհ
00:25, 23 март 2024
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, մեկնաբանելով Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, դա համարել է Պուտինի հրահանգով գործած սադրանք: 

«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ծրագրված և կանխամտածված սադրանքն է Պուտինի հրահանգով: Դրա նպատակն է արդարացնել Ուկրաինայի ուղղությամբ ավելի կոշտ  հարվածներն ու Ռուսաստանում տոտալ մոբիլիզացիան: Մոսկվայում մարդկանց հրապարակային մահապատիժը պետք է ընկալել որպես Պուտինի սպառնալիք՝ պատերազմի էլ ավելի էսկալացիայի և ընդլայնման»: