Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տունը «Crocus City Hall»-ում ահաբեկչության մեջ պաշտոնապես մեղադրել է ԻԳԻԼ-ին

Սպիտակ տունը «Crocus City Hall»-ում ահաբեկչության մեջ պաշտոնապես մեղադրել է ԻԳԻԼ-ին
Աշխարհ
11:47, 24 март 2024
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հանդես է եկել հայտարարությամբ, որում  մեղադրել է ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորմանը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում ահաբեկչություն կատարելու մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և նրանց, ովքեր վիրավորվել կամ տուժել են անմեղ քաղաքացիական անձանց վրա այս անարգ հարձակումների հետևանքով։ ԻԳԻԼ-ը ընդհանուր ահաբեկչական թշնամի է, որը պետք է ամենուր պարտվի»,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։