Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի Արազ Աղալարովին պատկանող Vegas առևտրի կենտրոնները փակվել են

Ադրբեջանցի Արազ Աղալարովին պատկանող Vegas առևտրի կենտրոնները փակվել են
Աշխարհ
13:05, 25 март 2024
 «Vegas Կրոկուս Սիթի», «Vegas Կունցևո» և «Vegas Կաշիրսկոյե» առևտրի և զվարճանքի կենտրոնները ժամանակավորապես փակվել են, հայտարարել է առևտրի ցանցն իր Telegram-ալիքում։ Vegas առևտրի կենտրոնը խոստանում է լրացուցիչ հայտարարել աշխատանքի վերսկսման ամսաթիվը։ Vegas առևտրի և զվարճանքի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Արազ Աղալարովի Crocus Group-ին։

Գործարարին է պատկանում «Կրոկուս Սիթի Հոլլ»-ը, որտեղ մարտի 22-ին տեղի ունեցավ ահաբեկչություն։ Համերգասրահը, որտեղ ահաբեկիչները սպանել են առնվազն 137 մարդու, մտնում է  «Vegas Կրոկուս Սիթի»-ի համալիրի մեջ։