Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահաբեկչության ժամանակ համերգասրահից տարհանվել է 5000 մարդ. «Կրոկուս Սիթի Հոլլ»

Ահաբեկչության ժամանակ համերգասրահից տարհանվել է 5000 մարդ. «Կրոկուս Սիթի Հոլլ»
Աշխարհ
12:12, 25 март 2024
Ահաբեկչության ժամանակ համերգասրահից տարհանվել է 5000 մարդ. «Կրոկուս Սիթի Հոլլ» «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահի աշխատակիցը ՏԱՍՍ-ին հայտնել է, թե մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ քանի մարդ է դուրս բերվել համերգասրահից։

«Հինգ հազար մարդ տարհանվել է շենքից, հրդեհի մարման ժամանակ հրշեջները փրկել են ևս 100 մարդու նկուղից և տանիքից»,- ասել է գործակալության աղբյուրը։ Թե «Կրոկուս»-ում ահաբեկչության օրը քանի մարդ է եղել՝ հստակ հայտնի չէ։ Դահլիճն ունի 6200 նստատեղ (պարահրապարակը ներառյալ դրա տարողությունը՝ 7233 մարդու):

«Պիկնիկ» խմբի համերգի բոլոր տոմսերը վաճառված են եղել, հայտնել են խմբի ներկայացուցիչները։