Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը չի նախատեսում գնալ «Կրոկուս Սիթի Հոլլ». Նրա ժամանակացույցը չի փոխվել. Կրեմլ

Պուտինը չի նախատեսում գնալ «Կրոկուս Սիթի Հոլլ». Նրա ժամանակացույցը չի փոխվել. Կրեմլ
Ռուսաստան
14:22, 25 март 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում փոփոխություններ չկան՝ կապված «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին որևէ փոփոխություն չկա, այն ուղևորությունները, որոնք ծրագրված են երկարաժամկետ հեռանկարում, նախապատրաստական փուլում են։ Պետության ղեկավարը շարունակում է աշխատել իր ժամանակացույցի համաձայն»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսո՞ւմ է գնալ «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության վայր, Պեսկովը պատասխանել է, որ «այս պահին նման տեղեկություններ չկան»։