Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու ՌԴ իշխանությունները չեն խոսում ահաբեկչությանը ԴԱԻՇ-ի մասնակցության մասին. Մեկնաբանում է Պեսկովը

Ինչու ՌԴ իշխանությունները չեն խոսում ահաբեկչությանը ԴԱԻՇ-ի մասնակցության մասին. Մեկնաբանում է Պեսկովը
Ռուսաստան
14:44, 25 март 2024
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական իշխանությունները չեն մեկնաբանում «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հնարավոր մասնակցության մասին տեղեկատվությունը, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է, իսկ պաշտոնական վարկած չի առաջադրվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հետաքննությունը ընթանում է, ոչ մի կուռ կառուցված վարկած դեռ չի հնչեցվել, հետաքննությունը ընթանում է։ Խոսքը միայն նախնական տվյալների մասին էր։ Առայժմ ոչ մի վարկած ընդհանրապես չի առաջադրվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված վարկածների թվում իշխանությունները չեն հիշատակում ԴԱԻՇ-ի մասնակցությունը։ Կրեմլի խոսնակը կրկնել է, որ անհրաժեշտ է սպասել պաշտոնական ուժային գերատեսչությունների տեղեկատվությանը, որոնք զբաղվում են հետաքննությամբ: