Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստան
15:16, 23 март 2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։