Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Պուտինին այս անգամ էլ անվանել է «մսագործ»

Բայդենը Պուտինին այս անգամ էլ անվանել է «մսագործ»
Աշխարհ
10:51, 27 март 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ»։ «Մենք կարող էինք շատ կարևոր բաներ անել, այդ թվում՝ վերջապես հոգալ Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին՝ (պաշտպանելու համար) այդ մսագործ Պուտինից», - ՌԲԿ-ն մեջբերում է Բայդենի խոսքերը։

Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, երբ ԱՄՆ նախագահը կտրուկ արտահայտություններ է հնչեցնում Ռուսաստանի նախագահի հասցեին։

Փետրվարին Բայդենն ասել էր. «Մենք ունենք խելագար շան որդի, ինչպիսին Պուտինն է, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից»: Կրեմլն այս արտահայտությունն անվանել էր «գռեհիկ» և «մեծ խայտառակություն» ԱՄՆ-ի համար: