Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ հանձնառությունը մնում է երկաթյա». Բայդենը՝ Իսրայելին Իրանի հնարավոր հարվածի մասին

«Իսրայելի անվտանգությանը ԱՄՆ հանձնառությունը մնում է երկաթյա». Բայդենը՝ Իսրայելին Իրանի հնարավոր հարվածի մասին
Աշխարհ
13:15, 11 апрель 2024
Իրանը, հնարավոր է, ծրագրում է հարվածներ հասցնել Իսրայելի թիրախներին՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների սպանության, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչպես ես ասացի վարչապետ (Բենիամին) Նեթանյահուին, մեր հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը՝ Իրանի և նրա վստահված անձանց կողմից այս սպառնալիքների լույսի ներքո, մնում է երկաթյա»,- ավելացրել է Բայդենը: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ԱՄՆ հետախուզության հաշվետվությունները ցույց են տալիս, որ Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը «կարող է անխուսափելի լինել»։ Այն մասին, որ Սպիտակ տունը մտահոգված է Իսրայելի թիրախների վրա Իրանի հնարավոր հարձակմամբ, ապրիլի 5-ին, ինչպես գրում է NBC News-ը, հայտնել են նաև անանուն ամերիկացի պաշտոնյաները:

Նրանք ենթադրել են, որ Իսրայելի ներսում Իրանի թիրախները, ամենայն հավանականությամբ, կլինեն ռազմական կամ հետախուզական օբյեկտները, այլ ոչ թե քաղաքացիական անձինք:

Նրանց խոսքով՝ Սպիտակ տունը սկսել է դիտարկել Իրանի տարբեր հնարավոր պատասխան գործողությունների տարբերակներ։