Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը. Բլինքեն

Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը. Բլինքեն
Աշխարհ
08:38, 14 апрель 2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է պետքարտուղարությունը:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա: Թեև մենք չենք փնտրում էսկալացիա, կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը, և, ինչպես նախագահն է հստակեցրել, պաշտպանելու ենք ԱՄՆ-ի անձնակազմին։ Առաջիկա ժամերին և օրերին ես խորհրդակցելու եմ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարության տեքստում: