Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Իսրայելի նախագահը քննարկել են հակամարտությունը Ուկրաինայում և Իրանի «վնասաբեր ազդեցությունը»

ԱՄՆ պետքարտուղարն ու Իսրայելի նախագահը քննարկել են հակամարտությունը Ուկրաինայում և Իրանի «վնասաբեր ազդեցությունը»
Միջազգային
10:37, 26 октябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացմանը, ինչպես նաև Իրանի ազդեցությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Բլինքենը և Հերցոգը «քննարկել են ընդհանուր մտահոգություն առաջացնող անվտանգության ոլորտի հարցեր»՝ ներառյալ հատուկ ռազմական գործողությունը և «տարածաշրջանում Իրանի վնասաբեր ազդեցությունը»: Նրանք խոսել են նաև «արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների խորացման» հնարավորությունների մասին։
 
Բլինքեն «ընդգծել է ԱՄՆ-ի անհանգստությունը (Հորդանան գետի) Արևմտյան ափին իսրայելցիների և պաղեստինցիների միջև աճող լարվածության, բռնության և մահվան կապակցությամբ, ինչպես նաև նշելբոլոր կողմերից անհապաղ դեէսկալացիայի ապահովման անհրաժեշտությունը»:
 
Ինչպես հաղորդել է Պենտագոնը, երեքշաբթի հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը և Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը:

Նրանք խոսել են «ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հանձնառության մասին՝ կանխարգելելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը և հակազդելու նրա քայլերին՝ ուղղվածտարածաշրջանում ու դրանից դուրս ապակայունացմանը»: