Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական կարգավորման մասին

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Աշխարհ
17:54, 19 апрель 2024
 G7-ի երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է. «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Մենք հիշեցնում ենք կողմերի համատեղ հայտարարությունը, որը հրապարակվել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին, և կոչ ենք անում նրանց պահպանել համագործակցության այս ոգին իրենց հետագա փոխադարձ գործողություններում։

Հետագա էսկալացիան անընդունելի կլինի:  G7-ը և նրա անդամները պատրաստ են աջակցել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային մեխանիզմների միջոցով, որոնց անխոնջ ջանքերը մենք բարձր ենք գնահատում: Մենք վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ մնալու կարևորությունը, որում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կոչ ենք անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները՝ ներառյալ Հայաստանի և Թուրքիայի սահմանը»: