Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ադրբեջանի ՊՆ, ՆԳՆ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացնելու

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ադրբեջանի ՊՆ, ՆԳՆ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացնելու
Աշխարհ
13:36, 22 апрель 2024
Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, այս շաբաթ կներկայացնի օրինագիծ՝ պատժամիջոցներ կիրառելու ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորական սպաների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները խախտելու գործում։  

Օրինագծում խոսվում է հայ գերիների իրավունքների ոտնահարման մասին, ինչը լուրջ հարցադրումներ է առաջացնում մարդու իրավունքների հավատարմության և արդար ու երկարատև խաղաղության շուրջ բանակցելու ունակության՝ Ադրբեջանի կառավարության հանձնառության նկատմամբ:

Պատժամիջոցներ են առաջարկվում պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ՆԳՆ-ի, պետական անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, Ադրբեջանի պետական սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի նկատմամբ։ Օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել վերոհիշյալ անձանց խմբի դեմ պատժամիջոցների մասին՝ ԱՄՆ օրենսդրության շրջանակներում՝ ներառյալ «Մագնիտսկու գլոբալ օրենքը»: