Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Նավալնիի մահվան պատճառով

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Նավալնիի մահվան պատճառով
Աշխարհ
13:52, 07 март 2024
Եվրամիությունը կառաջարկի նոր պատժամիջոցներ սահմանել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով, գրում է Bloomberg-ը՝  հղում անելով փաստաթղթի նախագծին։

Դրանք կընդգրկեն 35 անհատների և երկու գաղութներ, որտեղ պահում էին քաղաքական գործչին: Պատժամիջոցներ են առաջարկվում մի շարք պետական պաշտոնյաների, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների, որտեղ պահում էին Նավալնիին, բարձրաստիճան անձանց նկատմամբ, դատավորների, ովքեր դատապարտել են նրան, և երկու կազմակերպությունների նկատմամբ՝ «Բևեռային գայլ» գաղութի (ՔԿՀ-3), որտեղ նա մահացել է, և Վլադիմիրի մարզի խիստ ռեժիմի ՔԿՀ-6-ի նկատմամբ, որտեղ քաղաքական գործիչը ազատազրկման ժամկետն անցկացրել է մինչև Արկտիկական շրջան տեղափոխվելը։