Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարմացած չեմ, վրդովված եմ, Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար»․Ջո Բայդեն

«Զարմացած չեմ, վրդովված եմ, Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար»․Ջո Բայդեն
Քաղաքականություն
21:34, 16 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հայտարարել է, որ «զարմացած չէ», այլ «վրդովված» է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից։

«Նա խիզախորեն դիմակայեց կոռուպցիային, բռնությանը և այն բոլոր վատ բաներին, որոնք անում էր Պուտինի կառավարությունը», - ասել է Բայդենը Սպիտակ տանը՝ Ալեքսայ Նավալնիի մահվան առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով, որ Սպիտակ տունը լրացուցիչ տեղեկություններ է փնտրում Նավալնիի մահվան մասին Ռուսաստանի քրեակատարողական կալանավայրում, որտեղ նա ուղարկվել էր երկու ամիս առաջ:


Անահիտ Խաչատրյան