Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավալնու մահվան պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը՝ Պուտինի կառուցած թույլ ու փտած համակարգը. Բլինքեն

Նավալնու մահվան պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը՝ Պուտինի կառուցած թույլ ու փտած համակարգը. Բլինքեն
ԱՄՆ
18:32, 16 февраль 2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով գաղութում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրերին, ասել է. «Առաջին հերթին, եթե այս լուրերը ճիշտ են, ապա ցավակցում ենք նրա կնոջն ու ընտանիքին: Բացի դրանից, նրա մահը ռուսական բանտում, ինչպես նաև մեկ մարդու նկատմամբ մոլուցքն ու վախը միայն ընդգծում են Պուտինի կառուցած համակարգի սրտում թուլությունն ու փտածությունը: Սրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Մենք դա կքննարկենք շատ այլ երկրների հետ, որոնք մտահոգված էին Ալեքսեյ Նավալնիի ճակատագրով, հատկապես, եթե պարզվի, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը»,- մեջբերում է BBC-ն նրա խոսքերը։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ «եթե դա հաստատվի, ապա դա սարսափելի ողբերգություն է։ Եվ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության երկար ու պիղծ պատմությունը, երբ նա ցավ է պատճառել իր հակառակորդներին, սա առաջացնում է իրական և ակնհայտ հարցեր այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»:
Ալեքսեյ Նավալնիի մայրը Ֆեյսբուքում գրել է. «Չեմ ուզում լսել որևէ ցավակցություն։ Որդուս տեսել ենք գաղութում ամսի 12-ին, տեսակցության էինք: Նա ողջ էր, առողջ, կենսուրախ»։