Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկսվել է Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը

Սկսվել է Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը
Աշխարհ
18:18, 18 февраль 2022
Այսօրվանից՝ փետրվարի 18-ից սկսվում է Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներին հղումով։ Նրանց խոսքով` ժամանակավոր տարհանումը կփրկի տեղի բնակչության կյանքն ու առողջությունը։Առաջին հերթին տարհանվելու են կանայք, երեխաներն ու տարեցները։

ՌԴ մեկնած քաղաքացիներին ժամանակավորապես կտեղավորեն Ռոստովի մարզում, որտեղ նրանց համար արդեն նախապատրաստել են բնակության վայրեր ու անհրաժեշտ կենցաղային պայմաններ։

ՌԻԱ Նովոստին նաև հայտնում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինինը հայտարարել է, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։

Պուշիլինն ասել է, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը: