Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Instagram-ի անալոգ է մշակվել

Ռուսաստանում Instagram-ի անալոգ է մշակվել
Աշխարհ
22:26, 16 март 2022
Ինտերնետ-մարքեթոլոգ Ալեքսանդր Զոբովը մարտին կթողարկի Instagram սոցիալական ցանցի ռուսական անալոգը, որը կկոչվի «Россграм»: Այս մասին նա հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում։

Նշվում է, որ հավելվածը կգործարկվի մարտի 28-ին Android-ի եւ iOS-ի վրա։ Սկզբում այն հասանելի կլինի միայն առաջատար բլոգերներին եւ ծրագրի գործընկերներին, ներառյալ հովանավորներին եւ ներդրողներին: Բոլոր մյուս օգտատերերի համար մուտքը բաց կլինի ապրիլին: 

«Россграм»-ը կներկայացնի բովանդակության դրամայնացման լրացուցիչ գործիքներ: Բացի այդ, սոցցանցը կաշխատի Instagram-ից տվյալներ փոխանցելու գործառույթի վրա։

Մարտի 14-ին Ռոսկոմնադզորը Instagram-ը պաշտոնապես ներառել է արգելված կայքերի ռեգիստրում։