Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ փոքրիկին ամենաշատը հայի եմ նմանեցնում․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է որդուն

Իմ փոքրիկին ամենաշատը հայի եմ նմանեցնում․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է որդուն
Միջազգային
11:54, 10 май 2021
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր որդու ծննդյան օրը, որը մայիսի 9-ին դարձավ 2 տարեկան։

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։Նա ամենից շատ նման է իմ պապիկին և շատ է հիշեցնում իմ հորը։ Նա ամենաքաղցրիկ երեխան է աշխարհում»,- գրել է Քարդաշյանը։

Աստղը նաեւ նշել է, որ փոքրիկ Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանք խաղաղություն ու հանգստություն է բերել: