Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը

Լեհաստանը պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը
Աշխարհ
11:14, 01 апрель 2022
Լեհաստանը պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, եթե երաշխավորների թվում լինի նաև ԱՄՆ-ը, ասել է Լեհաստանի փոխվարչապետ, իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին Լեհական ռադիոյի եթերում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգ։ Նրա խոսքով, Կիևը որպես անվտանգության երաշխավորներ է տեսնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին, ինչպես նաև Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Իտալիային, Լեհաստանին և Իսրայելին։

«Եթե դրանք լուրջ երաշխիքներ լինեին, այսինքն՝ ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական այլ խոշոր պետությունների մասնակցությամբ, ապա ես այստեղ հակացուցումներ չեմ տեսնում»,- ասել է Կաչինսկին՝ պատասխանելով հարցին, թե Լեհաստանը պատրա՞ստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը:

Հիշեցնենք, ռազմական գործողություններն Ուկրաինայում ու Դոնբասում շարունակվում են արդեն 35 օր:

Աղբյուր՝ armtimes.com