Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազովստալի» ուկրաինացի ուժայինները չեն պատրաստվում հանձնվել. Իրինա Վերեշչուկ

«Ազովստալի» ուկրաինացի ուժայինները չեն պատրաստվում հանձնվել. Իրինա Վերեշչուկ
Աշխարհ
17:27, 22 апрель 2022
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ուժայինները, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, մարդասիրական միջանցքի կարիք չունեն, նրանք մտադիր չեն հանձնվել՝ գրում է ТАСС-ը։

Նա կրկնել է, որ տարածքում կա 1000 խաղաղ բնակիչ, և կոչ է արել մարդասիրական միջանցք բացել նրա՛նց համար:

ՌԴ նախագահ Պուտինն «Ազովստալի» վրա հարձակումը համարել է աննպատակահարմար և հրամայել է այնպես արգելափակել արդյունաբերական գոտին, «որ ճանճ չթռչի»։ Միաժամանակ, ՌԴ նախագահը հանձնարարել է ևս մեկ անգամ առաջարկել ուկրաինացի զինվորականներին զենքը վայր դնել՝ ընդգծելով, որ ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունք, իսկ վիրավորներին՝ որակյալ բուժօգնություն։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ուկրաինական ավելի քան 2500 ուժային, այդ թվում՝ ազգայնական «Ազով» գնդի զինծառայողներ և օտարերկրյա վարձկաններ։