Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմ՝ Ուկրաինայում. Պուտինը կարգադրել է չեղարկել «Ազովստալի» գրոհը

Պատերազմ՝ Ուկրաինայում. Պուտինը կարգադրել է չեղարկել «Ազովստալի» գրոհը
Ռուսաստան
12:01, 21 апрель 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հինգշաբթի կայացած հանդիպմանը կարգադրել է չեղարկել «Ազովստալի» գրոհը՝ այն որակելով որպես աննպատակահարմար գործողություն։ Այս մասին հաղորդում է TASS-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը աննպատակահարմար եմ համարում։ Կարգադրում եմ  չեղարկել այն»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա։ Շոյգուն ողջունել է նախագահին։ 

Պուտինն իր դիրքորոշումը բացատրել է ռուսաստանցի զինծառայողների կյանքը փրկելու անհրաժեշտությամբ։ Ընդգծելով ռուս զինվորների և սպաների կյանքի և առողջության պահպանման կարևորությունը՝ նա կարգադրել է արգելափակել արդյունաբերական գոտին այնպես, որ անգամ «ճանճը չկարողանա ներթափանցել»։