Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազովստալի» վրա գրոհը վերսկսվել է

«Ազովստալի» վրա գրոհը վերսկսվել է
Աշխարհ
12:46, 04 май 2022
ՌԴ զինծառայողները վերսկսել են հարձակումը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի ուղղությամբ, որտեղ շարունակում են մնալ ուկրաինացի զինվորականներ։ Այնտեղ թաքնված խաղաղ բնակիչների մի մասը տարհանվել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ դեռևս 200 խաղաղ բնակիչ կա գործարանի տարածքում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ազովստալի շրջանում ակտիվ ռազմական գործողությունները վերսկսվել են։ Միաժամանակ գերատեսչությունը հայտարարել է, որ «ուկրաինացի զինվորականներն օգտվել են «Ազովստալի» լռությունից ու զբաղեցրել կրակային դիրքեր»։

«Ռուսական բանակի և ԴԺՀ-ի ստորաբաժանումները, օգտագործելով հրետանի և ինքնաթիռներ, սկսել են ոչնչացնել այդ դիրքերը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Հարձակման մասին տեղեկությունը «Ուկրաինսկա պրավդա»-ին հաստատել է Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։ «Ամբողջ գիշեր մեզ ռմբակոծում էին ավիացիոն ռումբերով, իսկ հիմա գրոհում են Ազովստալը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ 1lurer.am