Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի շախմատիստներն այսօր մրցելու են Ադրբեջանի թիմի հետ

Հայաստանի շախմատիստներն այսօր մրցելու են Ադրբեջանի թիմի հետ
Աշխարհ
12:22, 08 август 2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ:

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի Նիյատ Աբասովի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է  առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին: