Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանում հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև

Թեհրանում հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև
Աշխարհ
15:33, 22 август 2022
Օգոստոսի 22-ին Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է տարանցիկ փոխադրումների պարզեցման մասին հուշագիր:

Բանակցություններում ռուսական կողմը ներկայացրել է դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։

Տվյալ փաստաթուղթը պետք է նպաստի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար մաքսային ընթացակարգերի դյուրացմանն ու արագացմանը։