Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հայտնել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին

Ռուսաստանը հայտնել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին
Աշխարհ
15:56, 06 сентябрь 2022
Ռուսական զենքի պատվերների պորտֆելի մոտ մեկ քառորդը բաժին է ընկնում Կասպյան տարածաշրջանի երկրներին՝ Ադրբեջանին, Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի ծառայությունը՝ Բաքվում ընթացող ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում։

«Կասպյան տարածաշրջանի երկրներին՝ Ադրբեջանին, Իրանին, Ղազախստանին, Թուրքմենստանին, բաժին է ընկնում պատվերների պորտֆելի մոտ մեկ քառորդը»,- նշել են կազմակերպությունում։

Մամուլի ծառայությունը նշել է, որ «չնայած ընթացիկ միջազգային ռազմաքաղաքական և տնտեսական իրավիճակին, Ռուսաստանի և Կասպյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Ղազախստանի հետ համագործակցությունը չի դադարում։ Բանակցությունները գործընկերների հետ ընթանում են կանոնավոր կերպով»: 

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ բոլոր ուղղություններով, որոնք կներկայացնեն փոխադարձ շահեր: