Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին Խերսոնում է՝ Ռուսաստանի նահանջից մի քանի օր անց

Զելենսկին Խերսոնում է՝ Ռուսաստանի նահանջից մի քանի օր անց
Աշխարհ
16:28, 14 ноябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն ուկրաինական զորքերի կողմից այն ազատագրվելուց մի քանի օր անց։ Զելենսկին հանդիպել է զինվորականների և Խերսոնի բնակիչների հետ: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները չէին շտապում հայտարարել ազատագրված քաղաք Ուկրաինայի նախագահի այցի մասին։ 

Գործակալությունը վկայակոչել է ականատեսներին. «Խերսոնը Ուկրաինա է». ուրախացած բնակիչները դիմավորում են քաղաք մտնող ուկրաինական բանակին: 
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակը ևս հրապարակել է Զելենսկու լուսանկարները Խերսոնում։
Կրեմլը չի մեկնաբանել Զելենսկու այցը Խերսոն։

Լրագրողները Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է նա գնահատում Զելենսկու այցը Խերսոն։ «Մենք դա թողնում ենք առանց մեկնաբանության: Դուք գիտեք, որ դա Ռուսաստանի Դաշնության տարածքն է»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։