Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգություն ԱՄՆ Walmart խանութում. կան զոհեր

Հրաձգություն ԱՄՆ Walmart խանութում. կան զոհեր
Աշխարհ
13:37, 23 ноябрь 2022
ԱՄՆ-ում զինված տղամարդը կրակ է բացել Walmart խանութում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է մինչև տասը մարդ, հաղորդվում է նաև մեծ թվով վիրավորների մասին։ 

Դեպքը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքում, հայտնել է ԱՄՆ ոստիկանությունը։ Տղամարդը, ենթադրաբար խանութի մենեջերը, սկսել է կրակել, իսկ հետո ինքնասպան եղել։

Քաղաքի իշխանությունները Թվիթերում գրել են, որ «ոստիկանությունը հաստատում է Walmart-ի հրաձգության դեպքը»:

Ոստիկանությունը լրագրողներին հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:12-ին։ Տղամարդու դրդապատճառները դեռևս անհայտ են։
Ոստիկանության ներկայացուցիչ Լեո Կոսինսկու խոսքով՝ կասկածյալը գործել է միայնակ։

Walmart ընկերությունն արդեն հայտարարել է, որ ցնցված են ողբերգական դեպքից և սերտորեն համագործակցում են ոստիկանության հետ։