Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ինդիանա նահանգում առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել ․ հարձակվողին սպանել է զինված անցորդը

ԱՄՆ Ինդիանա նահանգում առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել ․ հարձակվողին սպանել է զինված անցորդը
Աշխարհ
15:39, 18 июль 2022
Ինդիանա նահանգի Գրինվուդ քաղաքում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է BNO News-ը:

Հանցագործը հուլիսի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում, կրակ է բացել առևտրի կենտրոնի սննդի կետում: Նա սպանել է երեք մարդու, որից հետո գնդակահարվել է զինված անցորդի կրակոցից։

Եվս երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Ընդհանուր առմամբ, հանցագործը, ըստ ականատեսների, արձակել է մինչև 30 կրակոց։ Հանցագործի դրդապատճառները մնում են անհայտ։