Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել

Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել
Տարածաշրջան
11:30, 03 январь 2022
Երեկ երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ կրակողը վայր է դրել զենքն ու դիմել փախուստի։ Աշխատանքներ են տարվում նրան գտնելու ուղղությամբ։

Աղբյուր՝ azatutyun.am