Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հայտնում է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ադրբեջանը հայտնում է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին
Քաղաքականություն
17:59, 06 июль 2021
Ադրբեջանը հայտնել է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պետական սահմանային ծառայության աշխատակիցները 5 անհայտ անձանց կողմից Իրանից դեպի Ադրբեջան տեղաշարժ են արձանագրել։

Նշվում է, որ սահմանախախտները եղել են զինված և ունեցել են գիշերային տեսողության սարքեր։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է նաև փաթեթ, որում, ենթադրաբար, թմրանյութեր են եղել:

Տեղեկացվում է, որ սահմանախախտները կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել։ Հանցագործներից մեկը, որը եղել է Ադրբեջանի քաղաքացի, սպանվել է, իսկ 4-ին հաջողվել է փախուստի դիմել Իրան։