Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն առաջարկել է ավելացնել Միութենական պետության ծրագրերի ֆինանսավորումը

Լուկաշենկոն առաջարկել է ավելացնել Միութենական պետության ծրագրերի ֆինանսավորումը
Աշխարհ
15:56, 09 январь 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևի հետ հանդիպմանը առաջարկել է արդիականացնել Միութենական պետության օրակարգը, առկա ձևաչափով հավաքել բարձրագույն ղեկավար մարմիններին և ավելացնել միութենական ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ 

«Անկեղծ ասած, մենք պետք է արդիականացնենք Միութենական պետության օրակարգը և սկսենք այն բանից, որ ամփոփենք անցած ճանապարհի արդյունքները, նախանշենք ապագայի ծրագրերը: Դրա համար անհրաժեշտ է առկա ձևաչափով արդեն հավաքել մեր Միութենական պետության բարձրագույն մարմիններին և անցկացնել համապատասխան նիստ: Ես կարծում եմ, որ կարելի է ընտրել ալգորիթմ առ այն, որ Նախարարների խորհուրդն իր նիստը անցկացնի, և արդյունքների հիման վրա որոշենք Գերագույն պետական խորհրդի նիստի ժամանակը, որը կանցկացվի մեր Միութենական պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով»,- ասել է նախագահը։

Ոչ մի դեպքում չի կարելի կրճատել միութենական ծրագրերի ծախսերը, շարունակել է նա։

«Տնտեսական, գիտական, հումանիտար և այլ ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորում ենք, ոչ մի դեպքում չի կարելի կրճատել: Պետք է միայն ավելացնել ֆինանսավորումը՝ հիմքում դնելով տնտեսության մեջ մեր աշխատանքի առավել արդիական սկզբունքները և ուղղությունները. ներմուծման փոխարինում և այլն: Այն, ինչ անհրաժեշտ է մեր պետություններին՝ և՛ Բելառուսին, և՛, այդ թվում, Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն։