Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Իրանում՝ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ

Երկրաշարժ Իրանում՝ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ
Տարածաշրջան
11:58, 17 октябрь 2023
Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքից 62,8 կիլոմետր դեպի հյուսիս, որի բնակչությունը կազմում է 352 հազար մարդ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։