Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը 1 ամիս ուշացումով ԱՄՆ դեսպանին է ընդունել և նրա հետ քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Ալիևը 1 ամիս ուշացումով ԱՄՆ դեսպանին է ընդունել և նրա հետ քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Տարածաշրջան
18:40, 18 январь 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցությանը:
ԱՄՆ դեսպանը նաև շնորհավորել է Ալիևին COP29 համաժողովն այս տարի Ադրբեջանում անցկացվելու առիթով: