Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը պատժամիջոցներ է սահմանում Իսրայելի դեմ

Էրդողանը պատժամիջոցներ է սահմանում Իսրայելի դեմ
Տարածաշրջան
14:09, 23 январь 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի պատճառով, գրում է իսրայելական The Jerusalem Post թերթը։

Թուրքիայի նախագահը դիտարկում է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների պատճառով։ Պատժամիջոցները ներառում են Իսրայելի հեռացումը Թուրքիայի արտահանման ուղղությունների ցանկից։

«Այս որոշման էական հետևանքն այն է, որ Թուրքիան կդադարեցնի սուբսիդավորել առևտուրը և կդադարեցնի աջակցել Իսրայելի հետ առևտրով զբաղվող ձեռնարկություններին։ Բացի դրանից, դա հստակ ազդանշան է թուրք ձեռնարկատերերին, որ պետական օգնություն չի տրամադրվի, եթե նրանք որոշեն առևտրով զբաղվել Իսրայելի հետ»,- պնդում է պարբերականը։