Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ Ալիևի նախընտրական ծրագրի՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. 1lurer.am

1lurer.am-ը գրում է. Ադրբեջանում փետրվարի 7-ի նախագահի արտահերթ ընտրությանն ընդառաջ Իլհամ Ալիևը հրապարակել է նախընտրական ծրագիրը՝ ներկայացնելով 2024-2031 թվականների արտաքին քաղաքականության նպատակները:

Դրանց թվում է խաղաղության պայմանագրի կնքումը: Ըստ հաղորդագրության՝ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել իր առաջ քաշած 5 հիմնական սկզբունքների հիման վրա: Նշվում է, որ Ադրբեջանը պատրաստ է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Առանձնացվում են նաև հետևյալ կետերը՝ հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում, Ադրբեջանի ոչ կոնֆլիկտային օրակարգի ձևավորում, միջազգային հարթակներում Ադրբեջանի դիրքի ամրապնդում, աշխարհաքաղաքական սպառնալիքներից պաշտպանություն, ռազմավարական գործընկերների շրջանակի ընդլայնում, Ադրբեջանի դերի ուժեղացում՝ որպես տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն: